вторник, 1 марта 2016 г.

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

Картинки по запросу ekologia

1.Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
2.Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
3.Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
4.Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
5.Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»

1.Հայաստանը չի գտնվում բարենպաստ պայմաններում քանի որ գտնվում է ծովի մակարդակից բարձր:Եվ  բնականաբար բարձրությունը չի նպաստում հանրապետության զարգացմանը: Կլիման չորաին է և տեղ-տեղ կիսանապատային:Հայաստանը նայև շատ լեռնոտ է ինչն էլ նպաստում է բնակչության անկմանը:
2.Հայաստանում չկան աղբի համար հատկացված տարածքներ,վերամշակման գործարաններ և նմանատիպ հաստատուտյուններ:Սևանի անխնա օգտագործումը հանգեցնում է ջրի մակարդակի իջեցմանը և նպաստում է ճահճացման պրոցեսին:Ավտոմեքենաների խտությունը նպաստում է ահռելի մեծ քանակի արտանետումների:Խոսրովի արգելոցում կատարվող անօրինական որսերի պատճառով վերանում են բազմապիսի կենդանիներ որոնք գտնվում են վերացման վտանգի տակ:
3.  ՀՀ ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը գտնվում է Արարատյան դաշտում: Արարատյան ստորերկրյա ջրի ավազանի ջրերը այժմ օգտագործվում են խմելու, ոռոգման, արդյունաբերական նպատակներով:Բայց առկա ձկնաբուծուտյան հետևանքով ստոր երկրյա ջրերի մակարդակը իջել է հսկայական չափերով:Բացի Սևանա լճից հայաստանում կա  120-ի հասնող լճեր:Հանքային ռեսուրսներից են որոշ երկաթները (մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար) , ածուխ,կաոուչուկ և այլն:
4.ՀՀ հանքավայրերը մեծասամբ շահագործվում են արտասահմանյան կազմակերպությունների կողմից այսինքն նրանք կարող են օգտագործել այդ հանքերը  ամբողջովին որն էլ առաջացնում են մեծ խեռեչներ և դարձնում տարածքը ոչ պիտանի:
5.Ամբողջ աշխարհում վառելիքի օգտագործումը, փորձում են քչացնել: Օրինակ հեծանիվով տեղաշարժվել: Կան նաև նոր տիպի մեքենաներ, որոնք էլեկտրական են լիցքավորվում են էլեկտրական հաղորդիչներով: Սակայն վերջինս դեռ մատչելի չէ: Բացի դրանից Եվրոպայում կատարվում է աղբի դասակարգում:









Комментариев нет:

Отправить комментарий