1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղիանուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում ։ 1915 թվականին «Մշակ» թերթումհրատարակվում է հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալումգրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն:
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմածու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծմանաշխատանքներին: Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն:
1916 թվականին Տերյանը հիվանդանում է թոքախտով որթ սկսոըմ է քայքայել նրան ներից: Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնումէ Ստալինի մոտիկ աշխատակիցը։
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը ևդրան հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատովմասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելովՀամառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա,սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր ևվախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկանհասակում։
Վահան Տերյանը շատ թանկ ժառանգություն է թողել: Հետագայում նրա 100- ամյակին նվիրվածֆիլմ է նկարահանվել: «Վահան տերյան» ֆիլմը վավերագրական է:Մի ուրիշ ֆիլմ՝ նվիրվածՏերյանին, նկարահանվել է 2012 թվականին: Այն խաղարկային-վավերագրական ֆիլմ է ՎահանՏերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին։
Комментариев нет:
Отправить комментарий